January 28th, 2010

Գլուխ 21. Քաղաքը և մենք

Երևան եկած արտասահմանցիներն ասում են, որ մեր քաղաքը գյուղ է, որովհետև փողոցում քայլելիս հնարավոր չէ ծանոթ մարդկանց չհանդիպել: Նմանատիպ մի երևույթի հանդիպել եմ մեկ էլ Սևիլյայում, ուրիշ ոչ մի տեղ:
Շատերն ալարում են էս գլուխ-մլուխները բացել՝ ամեն անգամ հիշելով, որ նախորդներից խաբար չեն: Շտապեմ տեղեկացնել, որ 20-րդը կարդալու համար հեչ պետք չէ իմանալ, թե, օրինակ, 13-ում ինչ է կատարվել: Միայն տեղեկացնեմ, որ «Գրքանման3» պիտակի տակ Իսպանիայի հիշողություններս են:

Որքան մոտենում գնալու օրը, այնքան ավելի եմ անհանգստանում: Ինձ հազիվ եմ զսպում, որ չասեմ՝ սա իմ լավագույն ճամփորդությունն է: Իսկ Սևիլյան փոքրանում, սեղմվում, տեղավորվում է բռիս մեջ: Թեկուզ շատ չեմ գրել այդ մասին, բայց առաջին օրերի մեկուսացվածությունը վերացել է, և ես սիրում եմ քաղաքը հենց մարդկանց շնորհիվ, նրանց, ովքեր մի ամիս ինձ հետ նույն շենքում են ապրել:
Collapse )

Սելինջեր

Մինչ բոլորը տարված են բանակի օրով, հայտնեմ տխուր լուրը... Երեկ 91 տարեկան հասակում մահացել ա Ջ. Դ. Սելինջերը: 

Չնայած տեղին չի, բայց պիտի ասեմ. անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պետք է տպագրվեն նրա՝ վերջին տասնամյակների գործերը:

Թարմացում:
Իսկ ամենատխուրը... Շուտով թերթերը կսկսեն գրել նրա մասին, հեռուստացույցով հաղորդումներ կլինեն, "Catcher in the Rye"-ն էլ գրախանութներից ահռելի քանակությամբ կսպառվի: Մարդիկ, որոնք նախկինում գաղափար չեն ունեցել, թե ով է նա, վերջապես կլսեն անունը: Իսկ ես նոր գրքերին եմ սպասում:

Թարմացում 2: 
Էս էլ մի քանի ամիս առաջ Սելինջերի մասին գրված հոդված: Երբ ես ու եղբայրս կարդացինք սա, սկսեցինք սպասել նրա մահվանը...