January 15th, 2010

Մի քանի դեպք իմ աշխատանքային առօրյայից

Ընդհանրապես, չեմ սիրում բաժանմունքում թեստեր անցկացնել, որովհետև անմիջապես շրջապատվում եմ հիվանդներով, որոնք անընդհատ խանգարում են, խոսում, թույլ չեն տալիս գործիս վրա կենտրոնանալ: Բացի դրանից, էնտեղի մթնոլորտը ծանր է. երբ մտնում ես ներս, թվում է՝ ուրվականներով բնակեցված ինչ-որ տարածքում ես հայտնվել: Բայց վերջին երկու օրերին որոշակի պատճառներից ելնելով ստիպված էի հիվանդներիս հետ բաժանմունքում հանդիպել:

Երեկ, մինչ թեստը կանցկացնեի, հայտնվեց հիվանդներից մեկը.
- Քուրի˜կ, քեզ ամպի չափ սիրում եմ:
Հասկացնում եմ, որ խանգարում է, խոստանում, որ հետո կզրուցենք: Շրջվում եմ, գործս շարունակում: Մեկ էլ մոտենում է, ուսս պաչում, փախչում: Ջղայնանում եմ.
- Տ, քեզ խելոք պահիր:
Երկրորդ անգամ է հետևից հայտնվում ու ուսս պաչում: Հետո անցնում է դիմացս, Վ-ի ուսը պաչում: Ջղայնանում եմ.
- Տ, գնա ստեղից, խանգարում ես:
Իսկ նա.
- Bonjour mademoiselle! Արի պաչեմ:
- Տ, չմոտենաս, չի կարելի:
Ծիծաղում է:
- Բայց պաչելու մեջ ի՞նչ վատ բան կա:
Collapse )