January 13th, 2010

Գլուխ 20. Կարմոնա. բլրի վրայի պարսպապատ քաղաքիկը

Շատերն ալարում են էս գլուխ-մլուխները բացել՝ ամեն անգամ հիշելով, որ նախորդներից խաբար չեն: Շտապեմ տեղեկացնել, որ 20-րդը կարդալու համար հեչ պետք չէ իմանալ, թե, օրինակ, 13-ում ինչ է կատարվել: Միայն տեղեկացնեմ, որ «Գրքանման3» պիտակի տակ Իսպանիայի հիշողություններս են:

Մարուշան կաթով սուրճ ու կոլա պատվիրեց, իսկ ես՝ կապուչինո. դեռ ահագին ժամանակ կար մինչև Կարմոնա մնացող ավտոբուսը կգար, իսկ մեր աչքերը փակվում էին: Զրուցում էինք մեր ընտանիքներից:
- Ծնողներս ամուսնալուծված են: Դրա համար մայրս վախենում է, որ ես էլ նույն սխալը կկրկնեմ,- պատմում է Մարուշան,- ես ու եղբայրս տարբեր հայրերից ենք, ու որ հիմա ասում եմ "My father", նկատի ունեմ խորթ հորս: Հարազատի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում էի: Շատ կապված էի նրա հետ: Նա ռուս սիրուհիներ ուներ, միշտ պատմում էր նրանց մասին... Հետո մի անգամ ասաց, որ ուզում է ինքնասպան լինել: Հանդիպեցի, համոզեցի, որ նման բան չանի: Կարծես լսես ինձ, բայց մի ամիս հետո վերջիվերջո արեց...

Ավտոբուսը եկավ: Սևիլյայից Կարմոնա ընդամենը կես ժամվա ճանապարհ էր: Կորդոբա գնալու ճանապարհին Մարուշան տեսել էր բլրի վրա գտնվող պարսպապատ քաղաքը ու որոշել անպայման լինել այնտեղ, բայց հետը գնացող չկար. Կարմոնան տուրիստական գրքերի վերջին էջերում էր:

Ավտոբուսը պարսպից ներս մտավ ու կանգնեց: Այդտեղից սկսվում էր Կարմոնան: Մի կանգառ էլ ուներ, բայց որոշեցինք իջնել, ոտքով գնալ:

Collapse )