December 28th, 2007

(no subject)

Իսկ ես երջանիկ եմ: Վեջին հինգ օրը պարզապես հրաշք էր… Ամեն ինչ փոթորկի նման էր:
Հիմա աչքերս լցված են: Չէ՛, տխուր չեմ, վիրավորված չեմ, զայրացած չեմ: Պարզապես երջանիկ եմ:
Ես սովորեցի տեսնել, որ կան ինձ սիրող մարդիկ ու որ նրանք շա՜տ ավելին են, քան ինձ չսիրողները, ու որ նրանք շա՜տ ավելի կարևոր են, և ես պետք է պարզապես զգամ այն ջերմությունը, որով շրջապատված եմ, որն ուղղակի չէի տեսնում ծայրահեղ հուսահատության պահերին:
Հրաշք է, երբ մարդկանց դեմքերին կարդում ես, որ անկեղծ են… Ու այդ անկեղծությունը լավն է, դրական:
Այս տարվա շնորհավորանքները պարզապես անգիր արված խոսքեր չեն, այլ մարդկանց ամենաիսկական ցանկություններ:
Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իմ կողքին էին ամենածանր պահերին, որոնք ինձ օգնեցին հաղթահարել ամենատարբեր դժվարություններ: Ու նաև իմ այն մտերիմներին, որոնք ինձ մոտ էին օգնություն որոնում, ինձ վստահում: Ուզում եմ երբեք չմոռանալ այս ամենը… Ուզում եմ, որ երբ տեսնեմ, թե ինչպես է մեկն ինձ ատում, թերագնահատում, «կծում», նախանձում, ստորացնում, չկուրանամ, չմոռանամ, որ ավելի շատ են այն մարդիկ, որոնց համար ինչ-որ արժեք ունեմ:

(no subject)

Իմ կյանքն ալիքաձև ընթացք ունի: Մեկ բոլորն ինձ փնովում են, ցածրացնում, թերագնահատում, մեկ էլ բոլորը գովում են, սիրում, (գերա)գնահատում: Իսկ գուցե ամնևին էլ այդպես չէ, պարզապես մերթ վատն եմ միայն տեսնում ու չափազանցնում, մերթ էլ բացասականը ցնդում է, անհետանում, և ես սկսում եմ գիտակցել իմ (իրական) արժեքը:

Իսկ այս վերջին շաբաթն իսկապես հրաշք էր: Թող որ Կորյունն առիթը բաց չթողներ ինձ կպնելու, թող որ անգամ ամենամտերիմներս հոգիս հանեին… Ոչինչ չէր ազդում: Ու չէի պատկերացնում, որ այսքան կարճ ժամանակում այսքան շատ հրաշալի մարդիկ կհայտնվեն իմ կյանքում: Զարմանում եմ նրանց մտածողության խորության, ինձ հասկանալու բացառիկ ունակության վրա: Դա կարծես նվեր լինի: Ես հիանում եմ նրանցով… Ես երջանիկ եմ:

Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ 2007-ը գլխապտույտների, անակնկալների, կտրուկ փոփոխությունների ու ընդհանրապես բեղմնավոր տարի էր:

Ես Աստծուն շա՜տ եմ սիրում: