December 23rd, 2007

(no subject)

Ես օգնության էի սպասում այնտեղից, որտեղ չկար ու չէր էլ լինելու: Ինչ-որ պատրանքներով էի ապրում, ինքս ինձ խաբում, որ ամեն ինչ առաջվա պես է. ինձ կպաշտպանեն, երբ դրա կարիքը լինի:
Երբ ինձ վրա արձակված նետը հասել էր նպատակակետին, և ես որպես ընկնող, վիրավոր մի թռչնակ օգնություն էի խնդրում գոյություն չունեցող մեկից: Ու երբ իմ կիսամեռ մարմինը հասնում էր գետնին, ես ստացա սպասված պաշտպանությունը բոլորովին ուրիշ կողմից:
Ու ես հասկացա. երբեմն ավելի իսկական են այն ընկերները, որոնք կողքիդ են այն պահին, երբ շունչդ փչում ես:
Ե՞րբ եմ սովորելու գնահատել այն, ինչ ունեմ և հասկանալու, որ գնահատածս այլևս չունեմ:

(no subject)

Այսօր ես Մոխրոտն եմ:
Ափսեներն էի լվանում, երբ ինձ զանգեցին, Հայկի անունից հարցրեցին, թե արդյոք գնալու եմ դիսկո: Ես բացասական պատասխան տվեցի: «Իսկ ինչու՞ չգնամ որ»,- հետո մտածեցի: Վատ տրամադրությունս ոչ թե չգնալու, այլ հենց գնալու պատճառ պետք է լինի: Բացի դրանից, այն զանգը, որին սպասում եմ, այսօր չի հնչելու:
Ու ես մի կողմ թողեցի ափսեները, արագ-արագ շորերս փոխեցի: Երկու րոպեից էլ կառքս՝ տաքսին, տեղում կլինի:
Ես պետք է սովորեմ շփվել նրանց հետ, ովքեր ինձ գնահատում են: Հայկը նրանցից է: