December 10th, 2007

(no subject)

Երբ մի գիրք եմ կարդում կամ ինչ-որ երգ եմ լսում, ուզում եմ ոգևորված կիսվել որևէ մեկի հետ, բայց շուտով ոգևորությունս մարում է. հայտնաբերում եմ, որ մարդիկ ինձ չեն լսում կամ էլ պարզապես անհետաքրքիր է նրանց համար:
Ա՜խ, որքա՜ն կուզեի, որ ինձ նման մեկը լիներ, որ ինձ պատմեր իր սիրած երգերի, գրքերի մասին, իսկ ես՝ իմերի: Ու որ երկուսիս ճաշակները շատ մոտ լինեն… Կուզեի մեկին պատմել իմ տեսած քաղաքների մասին, իսկ նա՝ իր: Կուզեի, որ լինեին այնպիսիք, որտեղ երկուսս էլ եղել ենք: Կուզեի նման մարդու հետ ճամփորդության մեկնել, գրել, կարդալ, նկարել…
Ես մտքիս մեջ նկարում եմ նրան, բայց լավագույն դեպքում հայտնվում է մեկը, որը սիրում է նույն գիրքը, մեկ ուրիշը՝ նույն երգը, իսկ երրորդը՝ նույն քաղաքը: Ավա՜ղ, երբեք բոլորը մեկում չի հանդիպում:
Բայց Աստծո համար անհնար ոչինչ չկա. Հիսուսին դույլ պետք չէր, որ սամարացի կնոջը կյանքի ջուր տա: