November 30th, 2007

Մինչև ե՞րբ

Մինչև ե՞րբ, ե՞րբ պիտի ապրեմ որպես բոմժ,
Մինչև ե՞րբ պիտի տեսնեմ փակ շրջան, ես՝ դրսում,
Մինչև ե՞րբ պիտի լուցկի վառեմ, տաքանամ,
Մինչև ե՞րբ պիտի փոքրիկ կայծը տոնածառ թվա,
Մինչև ե՞րբ պիտի թափառեմ, որոնեմ տաք անկյուն,
Մինչև ե՞րբ պիտի ծարավս աղաջրով հագեցնեմ,
Մինչև ե՞րբ պիտի ուռած կոպերս բորբոքում համարեմ,
Մինչև ե՞րբ պիտի անքուն գիշերս հիվանդ ցերեկ դառնա,
Մինչև ե՞րբ, ե՞րբ պիտի տենդագին երազեմ,
Որ մի կոշտ քար, մի տկլոր ծառ ընդունի ինձ գրկաբաց,
Մինչև ե՞րբ պիտի կարծեմ, թե անտառն այս թավուտ,
Սպասում է ինձ դեմքին ժպիտ նկարած,
Մինչև ե՞րբ պիտի հավատամ,
Որ մի օր այս ամենին վերջ կգա…
Մինչև ե՞րբ, ե՞րբ պիտի կեղծ օդ շնչեմ,
Արտաշնչածս կրակների փոխարեն: