November 27th, 2007

(no subject)

Աղջիկներով դուրս էինք եկել միջանցք, իսկ սենյակում տղաները փոխվում էին, որ գնանք վիրահատարան:
Հանկարծ աչքովս ընկավ առաջին հայացքից ծննդաբերության պատմության մի թերթիկ. «Այսինչյան Այսինչ, 1987թ.»:
- Էրեխեք, պատկերացնու՞մ եք, հիմա 87 թվին ծնվածներն են երեխա ունենում:
- Իմ հասակակիցները,- զարմացավ Լիլիթը,- իսկ ես դեռ երեխա ունենալու մտադրություն չունեմ:
- Ինձնից մի տարով փոքրերը,- ավելացրի:
- «5-6» շաբաթական հղիություն,- կարդաց ինչ-որ մեկը,- ուրեմն ոչ թե ծննդաբերության, այլ հղիության պատմություն է:
- Ամուսնացած չէ,- լսվեց:
- Որտեղի՞ց գիտես,- հարձակվեցինք բոլորս, որովհետև նման արտահայտություն չէինք տեսել թերթիկի վրա:
- Նայե՛ք՝ «արհեստական ընդհատում»…