November 19th, 2007

(no subject)

Գրել… Չգրել… Գրել… Չգրել…
Դու քեզ բանտարկված ես զգում, որովհետև քեզ ասել են, թե ստեղծագործություններդ շատ անձնական բնույթ են կրում: Եվ անգամ սեփական օրագրիդ հետ չես կարողանում անկեղծ լինել: Գիտես, որ այնտեղ միայն դու մուտք ունես, հետևաբար կարող ես գրել՝ ինչ ուզում ես. հայհոյել, ծաղրել, ծիծաղել, բացվել մինչև վերջ, դուրս շպրտել եղած-չեղածը: Բայց չէ՛, քեզ կաշկանդում է այն միտքը, որ գրածներդ շատ անձնական են: