October 22nd, 2007

(no subject)

Ես սովորել եմ չվախենալ մարդկանցից ու նրանց՝ ինձ վիրավորելու ճղճիմ փորձերը կատակի վերածել: Ես սովորել եմ կյանքում մաֆիա խաղացողներին ու հեշտ բռնվողներին հայտնաբերել, բայց ցույց չտալ, թե նկատել եմ, այլ ձևացնելով, թե կատաղած եմ՝ մտքիս մեջ ծիծաղել, զվարճանալ: Գիտեմ, որ իմ դերասանությունից այնտեղ ինչ-որ մեկն ուրախանում է, կարծում, թե հասել է նպատակին, և դա ավելի է մեծացնում խաղից ստացած հաճույքս:
Ու ցավով նկատում եմ, որ ինչքան էլ փորձում ես մեդալի ստոր կողմը շրջել, որ ինչ-որ լուսավոր բան նկատես, չես կարողանում, որովհետև խանգարում է հակառակ կողմից եկող նեխահոտը:
Ծիծաղելի է, երբ մարդը մեկին վարկաբեկում է այնպես, որ կարողանա ծածկի իրեն, որպեսզի չվարկաբեկվի:
Ծիծաղելի է, երբ մարդիկ քեզ մեղադրում են, թե մի ախտով ես տառապում, մինչդեռ նրանք արդեն հոգեվարքի մեջ են հենց նույնի պատճառով:
Ծիծաղելի է, երբ «բոլոր մարդիկ այդպիսին են» արտահայտությունը լսելով՝ քիչ առաջ քեզ մեղադրած մարդը սկսում է ինքնապաշտպանվել: