October 21st, 2007

(no subject)

Տարօրինակ ու անսովոր է… Առաջներում երբ որևէ մեկի 1-2, թեկուզ 4-5 տարի տեսած չէի լինում, այսպիսի զգացողություն չէր լինում, որովհետև նախկինում դու կյանքի մի փուլում էիր, իսկ հիմա՝ ուրիշ: Բայց երբ արանքում տարբեր փուլեր են եղել, երբ այն ժամանակ երեխա էիր, իսկ հիմա՝ երիտասարդ, չես հասկանում, թե ինչպես խոսես: Դիմացինդ ինչ-որ տեղ անծանոթ է, որովհետև չգիտես, թե ով է դարձել, ինչպիսին է հիմա: Անգամ նրա նկարին նայելով չես կարողանում հաստատ ասել. դա նա՞ է, թե՞ ոչ: Վախենում ես, որ քեզ չհիշեն: Հիմար միտք. եթե դու այդքան լավ բոլորին պահպանել ես ուղեղիդ անկյուններում, ինչու՞ պետք է նրանք մոռանային:
Իսկապես, Էվան ուրախացավ ու անգամ մտաբերեց, որ վերջին անգամ 10 տարի առաջ ենք հանդիպել:
Դիանան կարծում էր, որ էլ երբևէ չենք շփվի:
Անդրեյը զարմացել էր, թե ինչպես գտա նրան: