October 20th, 2007

(no subject)

Տան գործերն ինձ են սպասում, բայց ես զբոսնում եմ Facebook-ում: Անսովոր ուրախությամբ եմ լցվում, երբ գտնում եմ տասը տարի առաջվա դասընկերներիս: Դա մի կորած աշխարհ է: Էկրանիս տեսնելով բոլոր այդ անունները՝ համոզվում եմ, որ նրանք երբևէ գոյություն են ունեցել: Զարմանում եմ, թե ինչպես եմ բոլորին հիշում: Նամակներ եմ գրում՝ վախենալով, որ ինձ մոռացել են: Բայց Թոմը չկա. ոչ մի կերպ չեմ գտնում:

(no subject)


Իմ երազը՝ անցյալի խառը կանաչի,
Հերոսները՝ մոռացված ընկերներ:
Ծաղրու՞մ են, դավաճանու՞մ, լքու՞մ: Ու հանկարծ հայտնաբերում եմ, որ մենակ եմ մնացել տատիկիս տանը: Ինչու՞ ինձ չսպասեցին: Բանալին վերցնում եմ, որ դուռը փակեմ, բայց նորանոր մարդիկ են հայտնվում, իսկ ես ուշանում եմ: Ուզում եմ տեսնել անցյալիս ռեհանը, որին քեռիս ապտակ էր ասում: