October 19th, 2007

(no subject)

Դիակը հագել էր… Դիակի հագուստը… Դիակի ազգանունը… Ցնդել կարելի է:
- Եթե Աստված տա մեզ համար դիակ չլինի… ըըըըըը… եթե Աստված չտա… ըըըըը… կլինի՞ մենք էլ մյուսի մասին արձանագրություն կազմենք…
Իսկ դասախոսը թելադրում էր.
- …Երևանում փորձաքննության տակ դատաբժշկական փորձագետի ուսանող տակ դիահերձարանի… անուն ազգանուն հայրանունի… խմբի ուսանող հինգ աշխատանքային ստաժի կատեգորիան ուսանողի կոչման տակ…
- Էրեխե՛ք, աչքիս էդ «տակը» նշանակում է նոր տողից,- նկատեց Նազելին, որը դասախոսին ավելի մոտ էր նստել, հետևաբար թերթիկի վրա հայացք գցելը դժվար չէր:
- Դատաբժշկական փորձաքննության ենթարկեցին… Այստեղ գրում եք դիակի ծննդյան թիվը:
- Դիակն անհայտ է:
- Գրում եք տարիքը:
- Դիակն անհայտ է:
- Բնակության վայրը:
- Դիակն անհայտ է:
Դուռը ծեծեցին:
- Ո՞վ է,- հարցրեց դասախոսը:
- Կենդանի էակ: