October 18th, 2007

(no subject)

Աչքերս փակելուց առաջ ես ժպտացի: Թեև սենյակում մութ էր, բայց ինչ-որ լույս, ինչ-որ ջերմություն էի զգում դեմքիս վրա: Պետք է որ ցուրտ լիներ, բայց ես տաքանում էի ինչ-որ մեկի գրկում: «Աստվա՛ծ, Դու իմ հայրն ես…»:
Էս վազվզոցների մեջ մոռանում ես ամեն բան. քո մտերիմներին, ընկերներին, ազգականներին: Ինձ իմանալով՝ պետք է որ ինչ-որ մեկի հետ մտերմիկ շփման, կիսվելու կարիք ունենայի: Ու կարծեմ այդպես է, բայց ես չեմ զգում: Չնայած այս աստիճանի զբաղվածությանը, զգում եմ Աստծո ներկայությունը: Իսկ Բոբը շարունակում էր պատմել, բացատրել, թարմացնել իմ իմացածը… Դրանից ոգևորվում էի, բայց միևնույն ժամանակ՝ ցավ զգում. ախր շատերն են լսել Հիսուսի մասին, բայց ինչու՞ չեն հասկանում, ինչու՞ չեն զգում այդ ամենի հրաշալի լինելը…