September 23rd, 2007

(no subject)

Ախր մի բան գիտեի, որ Kelly Family-ի "Growin' Up" ալբոմը Ամստերդամից վերադառնալուց հետո չէի ուզում լսել: Չէի հասկանում, թե ինչն էր վանում: Ախր երգերը ոչ մի հիշողություն չէին արթնացնում, որ տանջեին, իրենք իրենց համար ստեղծագործություններ էին:
Իսկ Alanis-ի "Jagged Little Pill"-Á Ñá·Ý»É ¿ñ »ñÏáõ-»ñ»ù ß³µ³Ã ß³ñáõÝ³Ï ¹³¹³ñ ãï³Éáõó: Երևի իմ ձայնադարանի ամենաշատ պտտված սկավառակն էր: Հենց այսօր մի քանի անգամ լսելուց հետո որոշեցի չալարել և ուրիշ բան միացնել: Միանգամից "Growin' Up"-ն աչքովս ընկավ: Պետք է որ վրաս չազդեր… Ինչու՞ մինչև հիմա չէի միացնում: Ախր ընդամենը մեկ անգամ էի լսել, այն էլ Ամստերդամում, այն էլ դուրս եկել էր: Ինչու՞ չպետք է լսեի:
Բայց հա՛, մի բան կար…
If you see angels flying,
Wave goodbye...
Չգիտեմ, չհասկացա, թե ինչու տխրեցի: Հա՛, իմ մանկության խումբն է. նրանց երգերի տակ եմ մեծացել: Հա՛, մի ժամանակ Անջելո, Փադդի և Պատրիսիա Քելիներն իմ կուռքերն էին: Հետո ի՞նչ: Քիչ առաջ էլ Alanis-ին էի լսում: Էլ չխորանամ, թե ինչեր են կապված նրա երգերի հետ: Հերիք է ասեմ միայն այն, որ կար ժամանակ, երբ նրա անունը լսելիս մարդիկ ինձ էին հիշում:
If you see angels flying,
Wave goodbye...
Լսեցի մի քանի անգամ, կատաղած, տխրած, լացակումած, ժպտալով, ափսոսանքով, հուշերով… Հիշելով ինչ-որ բան, որը չէր էլ եղել, չէր էլ լինելու… Ես պատկերացում էլ չունեի, թե ինչ էր, բայց հիշում էի…