July 28th, 2007

(no subject)

Մենք չունենք ներկա, ոչ էլ՝ ապագա: Մեր կյանքը անցյալն է, արտաշնչվող օդը՝ հուշերը: Չենք կարող երկար խոսել, որովհետև շուտով սպառվում է հիշվող նյութը: Ու պետք է ևս մեկ տարի լռենք, որ նորից հանդիպենք, խոսենք նույն դեպքերի, նույն երգերի, նույն մարդկանց մասին: Պիտի զարմանանք, թե ինչպես են ոմանք հասցրել երեխաներ ունենալ, իսկ մյուսներն անհետ կորել են. ասես չեն էլ եղել:
Cuz there's nothing else to do
Every me and every you
Ու ափսոսում, որ այդ ամենն այլևս չկա: Դու խոստանում ես, որ նորից ամեն ինչ կվերականգնենք, բայց միամիտ ես. հնարավոր չէ նորից նույնը ստեղծել հենց թեկուզ այն պատճառով, որ ես մի տեսակ մեծացել եմ, օտարացել:
so strange
Woke up to a world
that I am
not a part
except when I can
play it's stranger
Մենք՝ դեռ նոր երիտասարդության մեջ մտած, բայց արդեն ծերացած, մեր կյանքի լավագույն պահերն ապրած: Տարօրինակ է, չէ՞: Ոչ ոք մեզ չի հավատում կամ էլ կարծում են, թե խենթ ենք: Իրոք, ինչպե՞ս կարող են 20-22 տարեկանները համարել, որ արդեն ապրել են իրենց երջանիկ օրերը: Ո՞վ կհավատա, որ 13-14 տարեկանում մենք ավելին էինք, քան մեր հասակակիցները նույնիսկ հիմա:
I've seen it all, I've seen the dark
I've seen the brightness in one little spark.
I've seen what I chose and I've seen what I need,
And that is enough, to want more would be greed.
Է՜հ, ո՞ր երգը հիշեմ, ո՞րը թողնեմ: Մի ամբողջ կյանք, մի ամբողջ մոլորակ մնացել է անցյալում: Բայց մեզ ուրիշ ոչինչ չի կապում… Կես ժամ խոսելուց հետո ձանձրանում ենք միմյանց ներկայությունից:
Էս մեկն էլ, ու վերջ.
Cause I'm just a teenage dirtbag baby.
Yeah I'm just a teenage dirtbag baby.
Listen to Iron Maiden baby with me.
Ես ու դու ներկա ենք, իսկ մենք՝ անցյալ… Մենք շատ ենք: Հիմա կա ես, դու, նա, մյուսը, չորրորդը հինգերորդը, իսկ առաջ մենք էինք:
When I grow up I'll be stable
When I grow up I'll turn the tables
Վե՛րջ, էլ չեմ գրում:

Հ.Գ. Լիլիին հիշեցի: Իմ սկիզբը նա դրեց, քոնը, մյուսներինը՝ չգիտեմ:

(no subject)

Արդեն լույսը բացվում է, իսկ ես քնելու մտադրություն չունեմ: Մոտ մեկ ժամ առաջ շատ անհաջող փորձ կատարեցի: Արագ-արագ շորերս հանեցի, կիսատ-պռատ աղոթելով պառկեցի, բայց զգացի, որ անիմաստ է: Ձախ աչքիս մեջ նորից այդ զզվելի օտար մարմնի զգացողությունն էր: Ու ինչքան էլ կանգնեմ հայելու առաջ, կոպերս բարձրացնեմ, ձգեմ, միևնույն է, ոչինչ չեմ գտնի: Երկար ժամանակ է, ինչ պատճառն եմ փնտրում, բայց ոչ մի խելքին մոտ տարբերակ չեմ գտնում: Միայն կարող եմ ասել, որ մի անգամ շատ արտասվելուց հետո առաջացավ: Հիմա էլ, երբ թեկուզ մի քանի կաթիլ արցունք թափում եմ, նույն զգացողությունն է սկսվում: Այսպիսով, ես ինձ մատնում եմ, երբ մաֆիա խաղալուց աչքերս չեմ փակում, երբ այս անիմաստ պատճառով գիշերը չեմ կարողանում քնել:
Բայց եթե իսկապես քունս տաներ, ոչ մի գոյություն չունեցող օտար մարմին չէր կարող խանգարել ինձ: Ես աչքերս բաց պառկել էի, պատուհանից նայում էի երկնքին, որը դեռ աստղազարդ էր: Զանազան մտքեր պտտվում էին իմ գլխում, հանգիստ չէին տալիս: Ինձ մտահոգում էր այն հարցը, որ «բոլոր մարդիկ հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»: Այս ոսկե օրենքը գործում է ամենուր ու ամեն անգամ սղոցում նյարդերս, երբ բախվում եմ դրա հետ: Ու երբ տեսա, որ անիմաստ է պառկելը, քանզի անքնությանս հիմնական պատճառը պարզապես այն էր, որ հոգնած չէի, որովհետև նույնիսկ գիրք կարդալը չէր օգնում (դրանից լավ միջոց չկա անքնության դեմ, հատկապես երբ գիրքն անհետաքրքիր է), վեր կացա ու կոմպը միացրեցի: Հիմա գրում եմ անկապ ու անիմաստ, սպասում եմ, թե երբ աչքերս բաց պահելու համար լուցկու չոփեր անհրաժեշտ կլինեն (ինչպես կասեր Լիլիթը): Բայց կարծես այդ պահը շատ հեռու է:
Փողոցները կամաց-կամաց աշխուժանում են, իսկ իմ ուղեղն անջատվել չի ուզում: Նա նույնիսկ հոգնածության ազդանշաններ ուղարկելու հավես չունի: Խե՜ղճ ալարկոտ… Բայց օրս բավական հագեցած էր, հետևաբար պետք է որ ուզենայի քնել ու շարունակությունը երազիս մեջ տեսնել: Չեմ կարող: Չեմ ուզում:
Իսկ անցյալս չկա:
Ծիծաղելի է:
Երջանիկ,
Խենթ,
Հետաքրքիր,
Աշխույժ,
Բայց արժեք չունի:
Ես ունեմ ներկա:
Թանկ է այն:
Ապագա,
Բայց այն ինձ չի մտահոգում,
Որովհետև այն ստեղծում եմ հիմա՝ հենց այս պահին, երբ առավոտյան ժամը 6:38 դեռ քնած չեմ,
Որովհետև պարզապես քունս չի տանում,
Որովհետև հոգնած չեմ,
Կամ՝ ուղեղս տեղյակ չէ,
Լռում է,
Որովհետև… չգիտեմ, ոչինչ չի ասում:
Ու այս ամենին ավելանում են մոծակները:
Երեք խայթոց աջ սրունքիս, մեկը՝ ձախ ազդրիս, ևս երեքը աջ բազուկիս վրա:
Միայն սառը ջուրն է օգնում,
Որ քոր չգա:
Ու ես նստած եմ կիսամերկ,
Չեմ ամաչում:
Ումի՞ց, ինչի՞ց…
Գիշերվանի՞ց,
Կոմպի՞ց,
Թե՞ կերուխում անող մոծակներից:
(գնամ, թրջվեմ)
Ու ոչ ոք չկա,
Ոչ մի խենթ ինձ նման,
Որ կիսենք գիշերը (թե՞ առավոտը),
Որ չձանձրանամ չքնելուց:

Հետաքրքիր է՝ մոծակներն icq ունե՞ն:
  • Current Mood
    bored bored