July 24th, 2007

(no subject)

Հա՛յկ, բայց դու ի՜նչ անխիղճ ես: Էս ի՞նչ երգեր ես միացնում… Հա՛, հասկանում եմ, որ հիշողությունների գիրկն ես ընկել… Ես նույնպես: Ու կարծես բոլորս մի ամբողջություն լինենք: Հավաքվել ենք քաղաքի տարբեր անկյուններից, միացել ու իրար ենք լսում: Ասես փազլի կտորներ լինենք, որոնք վաղուց իրար չեն կպել: Բայց արդեն կամաց-կամաց գտնվում ենք, հավաքվում: Պատկերը շուտով գրեթե ամբողջական կդառնա, բայց կպակասի ամենամեծ, կենտրոնական կտորը: Ասենք, մենք ճկուն ենք, կարող ենք փոխել հավաքվող նկարը, յոլա գնալ առանց այդքան կարևոր կտորի: Հա՛յկ, ու դու միացնում ես.
I'm a creep
I'm a weirdo
What the hell am I doin' here?
I don't belong here
Բոլորիս երգը… Եվ դու ասում ես եթերում. «Հուսով եմ՝ շատերի մոտ հաճելի հիշողություններ արթնացրեց»: Ու շատ լավ գիտեի, որ դա քո մասին էր, իմ մասին էր… Բոլորիս՝ այդ կորած ընկերախմբի մասին էր: Հիշու՞մ ես, թե ինչը մեզ վերջնականապես քանդեց, կործանեց: Կարևոր չէ: Ամենաէականն այն է, որ դու կաս, դու նորից հավաքում ես մեզ… Հա՛յկ, թանկագի՛նս, հիշում եմ, որ ես, դու, Արաքսյան իջնում էինք Կոմիտասով, և այդ ժամանակ… Դե դու դա չես մոռացել, չեմ կրկնում: Պատկերացրու, մի քանի օր առաջ էլ քայլում էի նույն պողոտայով, բայց չկարողացա հիշել, թե կոնկրետ որտեղ ես, դու, Արաքսյան կանգ առանք: Ինչու՞ ես ժամանակին չէի գնահատում քեզ: Ինչու՞ էի արհամարհում, փախչում…
Քո, մեր ու բոլորի մասին կարող եմ անվերջ գրել: Հա՛յկ, ասա՛, որ դադար տամ: Իմ կյանքի կտորտանքները քեզ եմ հանձնում: Լավ կպահես: