July 22nd, 2007

(no subject)

Որևէ մեկն ունի՞ ռետին, որով հնարավոր կլինի ջնջել… ուղեղում գրվածը: Հիմա շատերը կասեն, թե էլի անցյալի հետևից եմ ընկել: Չէ՛, ես ներկան եմ ուզում ջնջել: Ի՜նչ լավ կլիներ, եթե մի օր արթնանայի ու չհիշեի ոչինչ, լինեի նորածնի նման: Չէ՞ որ ես մարդ եմ… Չէ՞ որ Աստված տալիս է ինձ հնարավորությունը: Ինչու՞ չեմ ջնջում այդ ամենը: Ճիշտ է՝ շա՜տ մեծ ուժ է պետք, բայց անհնար չէ: Ես կարող եմ փչացնել բոլոր ձայնագրությունները, պատռել պատկերները… Իսկ երբ գտնեմ նոր կտավ, նոր թուղթ, ինչո՞վ եմ լցնելու: Դա արդեն էական չէ: Միայն թե դատարկվեմ, պոկվեմ, հեռանամ, ջնջվեմ: