July 4th, 2007

(no subject)

Դանակը, չգիտես ինչու, տաք էր: Սահեցրեցի դաստակիս վրայով, բայց համարձակությունս չհերիքեց: Երակներս ամբողջական մնացին: Բայց հիմա ինչ-եր ծակոց եմ զգում: Ասես դանակը ներսից լիներ:

(no subject)

Մեր բակում կատուները շատ են, բայց մարդամոտ չեն: Նրանցից միայն մեկին կարելի է զոռով համոզել, որ մոտենա, մի քիչ սիրենք: Իսկ մնացածներին դիպչելու համար կենդանի մարդը պետք է շատ չարչարվի:

Երազիս մեջ կատուների բողոքի ցույց էի տեսնում: Ի՞նչ էր պատահել, ի՞նչ էին ուզում ասել. չգիտեմ:

Աչքերս բացեցի: Տեսնեմ՝ այն վախկոտ կատուներից մեկն ինձ վրա է: Սպիտակ էր, գեղեցիկ: Ի՞նչ էր փնտրում ինձ մոտ: Մի՞թե հաշվի չի առել, որ ես, թեկուզ կես մարդ եմ, բայց դեռ շնչում եմ… Իսկ գուցե բնավ էլ այդպես չէ… Գուցե մեռած մարդու հոտ էր առել, եկել էր, որ իր բաժինը տանի: