May 7th, 2007

Ուշ է

Ու մի օր
Մի սև շուն
Ջարդած ատամով
Կծեց
Քո՝ առանց այդ էլ
Ծուռ քիթը:
Վախեցար, երբ
Արյուն տեսար.
Մոռացել էիր, որ
Արյուն չունես:
Դա ջարդած ատամով շան
Ջարդած բերանից էր:
Մոռացել էիր, որ
Քիթդ երկաթի ամրություն ունի:

Հոգնել ես
Ինքդ քո մեջ փակվելուց
Ու քո ծուռ քթով
Բերաններ ջարդելուց:
Ցավում եմ.
Օգնել չեմ կարող.
Ուշ է:
Վաղուց բախվել եմ,
Կոտրվել,
Ջախջախվել:
Էլ չեմ պատրաստվում…
Ների՛ր.
Հոգնել եմ:

Փակվի՛ր քո զնդանում
Ու քեզ կեր
Մինչև կյանքիդ վերջ,
Մինչև պրծնես,
Վերջին անգամ արտաշնչելիս
Կանչես.
«Արի՛»:

Ուշ է:
Ես գնում եմ
Քնձռոտ շան կոտրած ատամը
Ձեռքիս մեջ սեղմած:
Էլ չեմ գա.
Խոստանում եմ:
Խանգարում եմ.
Գիտեմ:
Սա վերջին անգամն է:
Ես փակվում եմ
Ի՛մ զնդանում,
Որ կրծեմ շան ատամը:

(no subject)

Էսօր սպիտակ պուտիկներով կապույտ մայկա էի հագել: Մեկ էլ Արմենը եկավ, թե՝ վա՜յ, ցիանոտիկ կլուբնիկ: Չնայած սովորաբար նրա հումորները զզվելի ու տհաճ են լինում, բայց էս մեկը դուրս եկավ: