April 4th, 2007

(no subject)

Դավոյի խորհրդով փորձեցի ներսս փորել, որ պարզեմ այս վիճակիս՝ տրամադրությանս ակնթարթային փոփոխությունների պատճառը: Չէ՛, չի ստացվում: Ոչ մի ստույգ պատճառ չեմ գտնում… Բայց երբ 123 համարի երթուղայինով մեր համալսարանից միություն էի գնում, հասկացա: Չէ՛, պատճառ չգտա: Ուղղակի ինձ համար պարզ դարձավ, որ կյանքիս մեջ առաջին անգամ չէ այս վիճակը: Չորս տարի առաջ էլ ես կարող էի ծիծաղել, թռչկոտել, իսկ հաջորդ վայրկյանին միանգամից արտասվել: Դրա պատճառը շատ լավ գիտեի.մտերիմ ընկերուհիս մահացել էր… Ի՞նչ է կատարվում հիմա: Երևի ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան մահացել է, և ես նույն կերպ եմ արձագանքում դրան… Միայն իմանայի, թե ով կամ ինչը: