February 19th, 2007

(no subject)

Հիշում եմ՝ մանկաբուժության ցիկլի ընթացքում կյանքիս մեջ առաջին անգամ ցանկացա երեխա ունենալ: Այնքա՜ն քաղցր էր թվում երեխային կրծքով կերակրելը, նրա աճը տեսնելը, փոփոխությունները նկատելը: Բայց հենց գալիս է մանկաբարձությունը, միանգամից մոռանում եմ այդ ամենի մասին: Տեսնում եմ տանջվող ծննդկանների: Էլ չեմ խոսում անհարթ ընթացող հղիությունների մասին: Հենց հիմա կարդում եմ ինքնակամ վիժումների մասին… Ահավոր է, երբ պատկերացնում եմ, որ այդ ամենը կարող է ինձ հետ էլ պատահել: Ա՜խ, չգիտեմ… Բայց դե այս կիսամյակ մանկաբուժությունը մայիսին է: Հույս ունեմ, որ այդ ժամանակ կվերադառնա երեխա ունենալու ցանկությունս: Ինճիկյանին էլ կարոտել եմ: Լավ է, որ նորից նա է մեզ դասավանդելու: Հրաշք դասախոս է: