January 29th, 2007

(no subject)

Վերջերս նկատել եմ, որ ավելի զուսպ եմ դարձել: Չէ՛, մի րոպե… չգիտեմ ինչպես այն անվանել… Ուղղակի երբ մարդիկ հարձակվում են ինձ վրա, ես լռում եմ, այլևս չեմ փորձում նրանց ոչնչացնել, խոսքերով գետնին հավասարացնել: Այդ արհամարհանքը մի ուրիշ հաճույք է. դիմացինիդ թվում է, թե հաղթանակ է տարել, հրճվում է, մինչդեռ երբեք չի կարող պատկերացնել, որ դու պարզապես թքած ունես, թե ինչ է մտածում:
Ավելի հաճելի է, երբ դիմացինդ փորձում է քեզ ջախջախել, սպասում քո հարձակմանը, բայց դու լռում ես, ոչինչ չես ասում: Իսկ նա շարունակում է իրեն ուտել, ավելի է ուժեղացնում հարձակումը, բայց քեզ համար միևնույնն է, դու նայում ես նրան ու հրճվում. որքա՜ն ծիծաղելի են մարդիկ: