January 23rd, 2007

(no subject)

Ես հետ եմ գնացել: Ասես ժամանակի մեքենա նստած լինեմ: Ես 16 տարեկան եմ նորից: Իրոք հրաշք է: Ամբողջ օրը վայելում եմ հին կյանքս: Միայն թե այս ամենը կարճ չտևի, միայն թե նորից 20 տարեկան չդառնամ:
  • Current Music
    Dead Can Dance

(no subject)

Հին օրագրերս կարդալիս, չգիտեմ ինչու, միշտ արհամարհել եմ ամենահները, բայց այսօր որոշեցի բոլորը հերթով բացել, թերթել մինչև այսօր: Բայց կլանվեցի, թաղվեցի 1999-ի վերջերից պահած օրագրիս մեջ: Պարզապես նայել-անցնել չէր լինում, ես էջ առ էջ կարդում էի բոլոր գրածներս: Հեռու են այն ժամանակները, երբ ռադիոյով էի ապրում, երբ կյանքիս ամեն մի օրը լցված էր FM 107-ով և Հայ FM-ով:
Իսկ այս տողերն ինձ շատ հուզեցին (27/12/1999). «Արդեն երեկոյան 10:42 է: Մայրս զբաղված է, եղբայր կիթառ է նվագում: Ես էլ կցանկանայի, սակայն իմ կիթառով նվագելը հաճելի չէ: Ինձ վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Բակ գնացի: Չնայած նրան, որ արդեն ձմեռ է, դրսում ցուրտ չէ: Մոտեցա մեր մեծ շանը՝ Շեկոյին, և սկսեցի նրան շոյել: Շուտով բնից դուրս եկավ նաև փոքր շնիկը՝ Բեթսին: Ես մյուս ձեռքով էլ նրան շոյեցի: Հանկարծ Շեկոն սկսեց գռմռալ: Ես աղերսական հայացքով նրան նայեցի: Մի պահ Շեկոն լռեց, սակայն հետո շարունակեց: Ես տխուր հետ գնացի: Ինձ բոլորն են արհամարհում, բայց ինչու՞: Այդ բազմաթիվ ինչուներն ինձ հանգիստ չեն տալիս»: