January 20th, 2007

(no subject)

Այս արձակուրդս պետք է բեղմնավոր լինի: Կիսամյակի ընթացքում գրեթե ոչինչ չանելուց հետո գոնե հիմա պետք է տեղը հանել: Առաջին երկու օրերը, թեկուզ քիչ, բայց ինչ-որ օգուտ բերեցին: Առաջին օրը գնացի ղեկավարիս մոտ, խոսեցինք, թե ինչ գիտական աշխատանք պետք է արվի: Իսկ երեկվանից արդեն գործի եմ անցել: Դեռ պետք է տեսական նյութը յուրացնեմ և թարգմանված ներկայացնեմ: Երեկ կես էջ թարգմանեցի: Հա՛, մեկ էլ պատմվածքս ավարտեցի: Իմ կարծիքով, դա իմ լավագույն ստեղծագործությունն է: Որ հավես ունենամ, այստեղ էլ կտեղադրեմ ;)
  • Current Music
    Sarah McLachlan - Black