Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Իմ կյանքն ալիքաձև ընթացք ունի: Մեկ բոլորն ինձ փնովում են, ցածրացնում, թերագնահատում, մեկ էլ բոլորը գովում են, սիրում, (գերա)գնահատում: Իսկ գուցե ամնևին էլ այդպես չէ, պարզապես մերթ վատն եմ միայն տեսնում ու չափազանցնում, մերթ էլ բացասականը ցնդում է, անհետանում, և ես սկսում եմ գիտակցել իմ (իրական) արժեքը:

Իսկ այս վերջին շաբաթն իսկապես հրաշք էր: Թող որ Կորյունն առիթը բաց չթողներ ինձ կպնելու, թող որ անգամ ամենամտերիմներս հոգիս հանեին… Ոչինչ չէր ազդում: Ու չէի պատկերացնում, որ այսքան կարճ ժամանակում այսքան շատ հրաշալի մարդիկ կհայտնվեն իմ կյանքում: Զարմանում եմ նրանց մտածողության խորության, ինձ հասկանալու բացառիկ ունակության վրա: Դա կարծես նվեր լինի: Ես հիանում եմ նրանցով… Ես երջանիկ եմ:

Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ 2007-ը գլխապտույտների, անակնկալների, կտրուկ փոփոխությունների ու ընդհանրապես բեղմնավոր տարի էր:

Ես Աստծուն շա՜տ եմ սիրում:
Tags: Հոգեվարքից հետո
Subscribe

  • (no subject)

    Բացել եմ այս էջը և արդեն քանի րոպե է՝ ուզում եմ գրել, բայց զգում եմ, որ ոչինչ ասել չեմ ուզում: Պարզապես երջանիկ եմ...

  • Մարդիկ պետական են պարապում, իսկ ես աթոռ եմ քշում

    Սա երևի կոչվում է ուժերի վերականգնում, հոգեկան հավասարակշռության վերադարձ, թեթևություն, երջանկություն: Միայն ոչ մի կերպ չեմ հասկանում նրանց, ովքեր…

  • (no subject)

    Փողոցում պատահած անծանոթները պարզապես անցորդներ են քեզ համար: Բայց նրանք էլ քեզ նման բազմաթիվ խնդիրներ ունեն, ապրում են իրենց կյանքով, դրանից գոհ են…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 1 comment