Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Երկրաշարժ

Ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում: Բոլոր կենդանիները խելագարվել էին: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ ահավոր վախենում էի երկրաշարժից, կենդանիների անհանգստությունը նախանշան էի համարում:
Վազեցի տուն: Բոլորն էլ ինչ-որ վատ բան էին կանխագուշակում: Խավար էր: Հետո հանկարծ տունը ցնցվեց: Ես ընկա գետնին, բայց մնացածներն իրենց տեղում էին:
- Երկրաշա՜րժ է,- բացականչեցի, չնայած կասկածում էի, որովհետև միայն ես էի ընկել:
- Հա՛, զգացինք, բայց ոչ թե երկրաշարժ է, այլ աշխարհն է ցնցվում:
Ասես աշխարհի վերջը լիներ: Վախեցել էի: Բայց միայն ես էի վազում անկյուններում կանգնելու, մյուսները շատ հանգիստ էին:
Հետո հասկացա, որ իրոք երկրաշարժ էր, բայց միայն ինձ համար, իմ ներսում: Աշխարհի վերջն էր, բայց միայն իմ սեփականի: Այնքան էլ հեշտ չէ արմատախիլ անել մի բան, որ թանկ է քեզ համար: Հետևանքը երկրաշարժն է:
Tags: Դեղ
Subscribe

  • Նոյեմբեր

    Այս նոյեմբերը երկար ամիս էր, ու հենց առաջին օրվանից ականջիս մեջ էին Հենրիկ Նորբրանտի տողերը. «Նոյեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր, նոյեմբեր»։…

  • Տեսություն

    Վերջին ամիսներին ինչ ասես չկարդացի բաժանման ու դրան հաջորդող փուլերի մասին: Որոշ տեղերում ինձ տեսնում էի, որոշ տեղերում՝ ոչ: Հաճախ էլ ինձ տեսնում…

  • Իռլանդական արկածներ, մաս 3. Դուլին (Ապաքինում)

    Դուլինն Իռլանդիայի արևմտյան ափին ընկած մի գյուղ է՝ Մոհերի ժայռերից ոչ հեռու: Զբոսանք դեպի Մոհերի ժայռերը Դուլինն ընտրել էի հենց միայն նրա համար,…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments