Բյուրակն (byurie) wrote,
Բյուրակն
byurie

Ներսումս կուտակված ինչ-որ բան, որ ուզում եմ դուրս շպրտել… Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում ինձ հետ վերջերս: Ամեն շաբաթ որոշում եմ նորմալ սովորել, բայց չի ստացվում: Դեռ այնպիսի ցիկլ չի եղել, որի բոլոր դասերը սովորած լինեմ: Ամբողջ օրը Նազոյին ձեռ եմ առնում, որ գիրք ուտելով ման է գալիս, արդեն կիսով չափ պատրաստ է հունիսի քննաշրջանին, բայց մյուս կողմից էլ եթե Նազոյի կերածի կեսի չափ էլ ես ուտեի, վիճակս շատ լավ կլիներ, էդքան չէի տառապի տարեկաններիս պատճառով: Դասախոսները սիրում են կրծող ուսանողներին, հատկապես երբ նրանք ցույց են տալիս, թե դասը քանի անգամ են կերել նախորդ օրը: Իսկ եթե դու գրքում գրվածն ասում ես քո տրամաբանությամբ՝ նշելով, որ դու այդպես ես կարծում, դասախոսը բորբոքվում է, զայրանում: Ու դեռ համարձակվիր չհամաձայնել գրքում գրվածի հետ… Անցյալ շաբաթ մանկաբարձության դասը պատասխանելիս հենց այդպես եղավ: Պատմում էի հղիության վաղ տոքսիկոզների մասին: Երբ հասա ծանր ու միջին ծանրության փսխումների բուժմանը, ասացի, որ գրքում որպես հանգստացնող միջոց գրված է ամինազինի մասին, բայց ես այնքան էլ համաձայն չեմ: Դասախոսը խոսքս կտրեց և ասաց, որ ես շատ փոքր եմ և իրավունք չունեմ չհամաձայնել: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր: Ամինազինը մեր օրերում նույնիսկ հոգեբուժության մեջ չեն կիրառում, էլ ուր մնաց, որ հղիներին նշանակեն:
Այսպես են ձևավորվում հաշմանդամ ուղեղներով բժիշկները, որոնք սուսուփուս հաշտվում են գրքում գրվածների հետ ու երբեք առաջ չեն գնում: Հենց դա է պատճառը, որ մեր երկրի բժշկությունն այդքան դանդաղ է զարգանում (փառք Աստծո, որ ընդհանրապես զարգանում է):

Մեկ էլ ջղայնանում եմ նրանից, որ ինձ մեծամիտ ու ինքնասիրահարված են համարում: Աշխարհում կա՞ մարդ, որ ինքն իրեն չի սիրում: Պարզապես շատերը ձևեր են թափում, համեստի դիմակ հագնում:Երբ մեկը հայտնվում է, որ ասում է իր մասին այն, ինչ մտածում է, միանգամից վրա են տալիս, թե՝ մեծամիտ ես: Չէ՛, ես մեծամիտ չեմ, բայց գիտեմ իմ իրական արժեքը: Եթե ես խելացի եմ, չեմ ասում, թե այդպիսին չեմ, բայց գիտեմ նաև, որ ես անտաղանդ երգիչ, անտաղանդ բանաստեղծ եմ, էլ չեմ ասում, որ հենց բժշկության որոշ մասնաճյուղերից պարզապես գլուխ չեմ հանում: Եվ հետո… շատ եմ սիրում Ակայի այս խոսքերը. «Փողոցում կանգնող մարմնավաճառից լավը չեմ, Պողոս առաքյալից վատը չեմ»: Նույնը կարող եմ ասել իմ մասին:
Tags: Ուսանողական
Subscribe

  • Անծանոթ դարձած բժշկականը

    Բժշկականում ինձ երբեք այնքան օտար չէի զգացել, ինչքան այսօր: Իսկ վերջին անգամ այնտեղ եղել էի հինգ ամիս առաջ: Շատ ժամանակ չի անցել, եթե հաշվի առնենք,…

  • Ուսանողական նոստալգիա

    Քսան տարի անընդմեջ սովորել եմ: Սկզբում դպրոցն էր տասը տարի, հետո էլ տասը տարի բարձրագույն կրթություն: Ամեն տարի սեպտեմբերի 1-ն իմ տոնն էլ էր,…

  • Մի քիչ նոստալգիկ, մի քիչ էլ հենց էնպես

    Սոֆյայից մեյլ ստացա. արդեն տուն է հասել: Երանի՜ նրան: Ինձ մնաց մի ամսից մի քիչ քիչ: Ու հենց էստեղ սկսվում է սթրեսը, երբ թեզիս վերջին գլուխն ուղղակի…

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 4 comments