?

Log in

No account? Create an account

Նախորդը | Հաջորդը

Ուրեմն երեկ գնացի հայ ջահելների հետ հանդիպմանը։ Ընդհանրապես, Դանիայի հայության հետ կապ ունեցող միջոցառումներին հազվադեպ եմ գնում։ Սկզբում շատ էի փորձում հայերի հետ շփվել, բայց հետո հասկացա, որ մենակ նրա համար, որ հայ են, չարժե հետները շփվել։ Ախր Հայաստանում նույն տիպի մարդկանցից հեռու եմ մնում։ Ինչու՞ պիտի Դանիայում շփվեմ հետները։

Բայց քանի որ էս մի միջոցառումը ջահելներին էր վերաբերում, հետևաբար ավելի հավանական էր հանդիպելն էնպիսի մարդկանց, որոնց հետ կուզենայի ընկերանալ, ու քանի որ կազմակերպիչը Տաթևիկն էր՝ ֆեյսբուքյան ընկերներիցս, հայկական լոբիինգով զբաղվող ակտիվ աղջիկ, որի հետ կուզեի ավելի մոտիկից շփվել, վեր կացա, գնացի, Մորթենին էլ հետս տարա, որովհետև ուզում եմ, որ հայկական միջավայրերին ինտեգրվի, ականջն էլ սովորի լեզվին:

Հենց ներս մտանք ու տեղավորվեցինք, Մորթենն իսկույն նկատեց, որ կանայք հավաքված են սեղանի մի կողմում, տղամարդիկ՝ մյուս: Ու տղամարդկանց մեջ հայտնված միակ կինը ես էի, որովհետև Աշոտին տեսա, գնացի, կողքը նստեցի, որ ասենք-խոսենք: Էդ գենդերային անդունդը հայկական միջավայրերում ահավոր ուժեղ եմ զգում: Իմ ընկերական շրջապատներում՝ չէ, բայց անծանոթ, խառը տեղերում սարսափելի է: Ամեն նոր մտնող տղամարդ էլ մոտենում, կողքիս տղամարդկանց ձեռքով բարևում էր ու ինձ լրիվ արհամարհում՝ ասես էնտեղ դրված ինչ-որ ավելորդ իր լինեի:

Հավաքվածների մեջ ամեն տեսակի մարդ կար: Ջուլյան էլ էր էնտեղ՝ Կոպենհագենում ճանաչածս առաջին հայերից: Երեք տարի կլիներ չէինք տեսել: Ինքն արդեն պուճուր բալիկ ուներ: Ասում էր՝ ինքն ու ամուսինը տանը ռուսերեն են խոսում, բայց երեխայի հետ ինքը հայերեն է խոսում, ամուսինը՝ ռուսերեն։ Պատմեց, որ երկլեզվության մասին էնքան գրականություն է կարդացել, որ վերջը որոշել է, որ ճիշտը դա է, որ ծնողներից ամեն մեկն իր մայրենի լեզվով խոսի երեխայի հետ։

Հետո սկսեցի մի քիչ էլ անծանոթ մարդկանց հետ շփվել։ Ու էստեղ սկսվեց ամբողջ կոշմարը։ Մոտավորապես իմ տարիքի մի կին սկսեց հարցաքննել, թե ոնց եմ էկել Դանիա ու «թղթերս ինչ վիճակում են»։ Հետո մատնացույց արեց Մորթենին ու ասաց, որ դե լավ է, մնալու ձևը գտել եմ։ Դրանից ահավոր վիրավորվեցի։ Երբ նման բաներ են ասում, ինձ թվում է՝ նսեմացնում են մեր հարաբերությունը, ու դժվար է լինում նման մարդկանց բացատրելը, որ ինձ համար ոչ թե Դանիայում, այլ միասին մնալն է կարևոր։

Դանիայում մեծացած մի քանի աղջիկներ էլ սկսեցին զանազան խորհուրդներ տալ էստեղի կյանքի մասին: Մեկը սկսեց հարցաքննել, թե լեզուն ինչքան գիտեմ: Ասեցի, որ քննությունն արդեն հանձնել եմ, բայց խոսելիս ահագին ամաչում եմ: Խորհուրդ տվեց գրքեր կարդալ, սկսել մանկական հեշտերից: Ասացի, որ ես նորվեգերեն գրքեր եմ կարդում: Հետո խորհուրդ տվեց լիքը խոսել, բա տանն էլ դանիացի ընկեր ունեմ, ինչու՞ եմ հետն անգլերեն խոսում: Ամենայն քաղաքավարությամբ փորձեցի բացատրել, որ նրա ծնողների հետ դանիերեն եմ հաղորդակցվում, իսկ տանը մեզ ավելի հեշտ է անգլերեն, բայց մեկումեջ դանիերենի անցնում ենք:

Մի ուրիշը սկսեց ինձ Դանիայի խմելու մշակույթը բացատրել: Բացատրում էր էնքան կտրված, էնքան օտարացած ձևով, ոնց որ ինքը չէր էս երկրում քսանհինգ տարի ապրել: Ես էլ՝ էս երկրից բան չհասկացող նորեկս, սուսուփուս գլխով էի անում:

Տուն գնալուց Աշոտն ասեց, որ լավ միջոցառում էր, բայց շատ մարդ կար: Իրոք լավ էր, բայց նաև լիքը մարդիկ կային, որ ուրիշ կոնտեքստում հեչ հետները չէի շփվի։ Աշոտն ասեց՝ կարելի ա նեղ կռուգով հավաքվել։ Հա էլի, հա իմ մտքով անցնում ա Կոպենհագենի ինձ մոտիկ հայերին իրար գլխի հավաքել ու հա չի ստացվում։

Պիտակներ:

Flag Counter

Բլոգատեր

byurie
Բյուրակն

Latest Month

November 2017
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Պիտակներ

Powered by LiveJournal.com