Home

April 15th, 2008

լևոնախտ

  • Apr. 15th, 2008 at 11:19 AM

լևոնախտ

Լևոնախտը 21-րդ դարի կործանարար հիվանդություն է, որը բնորոշվում է լևոնի տրիադայով. մտածողության միակողմանիությամբ, մեծամոլական զառանցանքներով, լևոնի խոսքերի էխոլալիայով (բառերի կրկնությամբ):
Համաճարակաբանությունը: Տարածված է Հայաստանի Հանրապետությունում: Փետրվարի 19-ի հետազոտության տվյալներով բնակչության 20%-ից ավելին տառապում է այս հիվանդությամբ, սակայն դրանից հետո կտրուկ աճել է նրանց թիվը: Դեպքեր են գրանցվել նաև այլ երկրներում բնակվող հայերի մոտ, հատկապես՝ ԱՄՆ-ում:
Հիմնականում հիվանդանում են երիտասարդ տարիքի տղաները և «տղամարդ» աղջիկները: Հիվանդանում են նաև միջին տարիքի տղամարդիկ և կանայք, ծերերը և անչափահասները:
Պատճառագիտությունը: Հարուցիչը ԼՏՊ կոչվող վիրուսն է: Վարակման ռիսկի գործոններն են երիտասարդ տարիքը, տաքարյունությունը, կամքի թուլությունը, ներշնչվողականությունը, հիվանդ ծնողները:
Ախտածնությունը: Լիովին պարզաբանված չէ: Վիրուսը տարածվում է հանրահավաքների, վարակված մեյլերի, թերթերի և մարդկանց միջոցով: Անհայտ ճանապարհներով թափանցում է գլխուղեղ՝ հերթով ոչնչացնելով մտածող նեյրոնները: Դրանց փոխարինում են միակողմանի մտածողությամբ, հատուկ ծրագրով օտար բջիջներ:
Հիվանդությունը բաղկացած է հետևյալ փուլերից.
1. Գաղտնի շրջան - լևոնին ատում են: Հանրահավաքներին չեն գնում կամ գնում եմ միայն հետաքրքրասիրությունից դրդված՝ հաստատ իմանալով, որ լևոնին չեն ընտրելու: Քննադատությունը պահպանված է:
2. «Հակասերժացման» շրջան - ընտրում են լևոնին/ուրիշին ընտրելուց հետո հետևում են լևոնին՝ պատճառաբանելով, որ միայն լևոնը «կարա» իշխանությունների դեմ: Այս փուլում նկատվում է դրական/բացասական փոփոխության ախտանիշը: Նրանք փոփոխություն են ուզում՝ անկախ նրանից, թե ինչ կլինի: Ավելի հեռուն տեսնելու հատկությունից զուրկ են: լևոնին դեռ ատում են: Քննադատությունն իջնում է:
3. Վերջնական լևոնականացում - հանկարծ չհամարձակվես լևոնի հասցեին որևէ թթու խոսք ասել: Միանգամից հարձակվում են, պաշտպանում իրենց «սուրբ» առաջնորդին, գտնում, որ նրա բոլոր քայլերը ճիշտ են:Քննադատությունը բացակայում է:
4. Հակաղարաբաղցիացման շրջան - հիվանդության ծանր ընթացքի դեպքում հասնում են այս փուլին, երբ գիտակցությունը լրիվ անջատվում է, մարդիկ գործում են՝ առաջնորդվելով ենթագիտակցության մեջ տպված «Վե՛րջ ղարաբաղցիներին» կամ այլ նմանատիպ լոզունգներով: Քննադատության մասին խոսելն անիմաստ է, քանզի գիտակցություն ընդհանրապես չկա:

Կլինիկական նշանները.
1. Սուտը ճշտից տարբերելու անընդունակություն
2. Ագրեսիվ վարքագիծ
3. 1991-1998 թվերի լրիվ ամնեզիա, որը լրացվում է կոնֆաբուլացիաներով (կեղծ, ֆանտաստիկ հիշողություններ)
4. Աստիճանաբար իջնող քննադատություն
5. Մեծամոլական զառանցանքներ
6. Գերարժեքային մտքեր
7. Էխոերևույթներ (էխոլալիա, էխոպրաքսիա, էխոմիմիա) միայն հատուկ անձանց նկատմամբ
8. Դիմացինին մեղադրելու, սխալ հանելու, վիրավորելու ձգտում
9. Ծանր դեպքերում՝ պարաֆրեն համախտանիշ

Ախտորոշումը կատարվում է անամնեզի տվյալների և զրուցելու ժամանակ հայտնաբերված ախտանիշների հիման վրա:
Բուժումը հայտնի չէ:

Profile

[info]byurie
Poor Misguided Fool

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner