Home

April 5th, 2008

Apr. 5th, 2008

  • 8:03 PM

Իսկ ես չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան հրաշալի կստացվի:
Ակումբից հրաժարվելը շատ բան փոխեց իմ կյանքում: Մարդիկ կասեն, թե ընկերներս էին, ինչպես կարելի էր և այլն… Չէ՛, ընկերներս չէին: Դա մի տեսակ կախվածության նման էր, թմրանյութ էր, որ դու գիտես, որ քեզ քայքայում է, բայց չես կարողանում հրաժարվել: Ես չգիտեմ՝ ինչն օգնեց, որ այդքան կտրուկ քայլի դիմեցի ու պարզապես փորձեցի ջնջել այդ բոլոր մարդկանց: Թե նրանցից մեկը կարդար, նորից կկրկներ, որ իմ այդ վիճակի պատճառն իմ մեջ էր, որ զուր եմ մյուսներին մեղադրում: Անկեղծ ասած, ես հիմա մեղավորներ չեմ փնտրում: Միայն փաստն եմ արձանագրում. ինձ հրաշալի եմ զգում: Ավելին՝ հաճույքով եմ սպասում վաղվա օրվան, չեմ վախենում ոչնչից, բոլոր գործերս հասցնում եմ, ավարտում եմ վաղուց կիսատ թողած գործերս, ավելի շատ ժամանակ եմ հատկացնում ընկերներիս ու պարզապես վայելում եմ կյանքը…

Հիշում եմ՝ երբ դեռ դպրոցական էի, մեր դասարանի Աշոտի մայրը, երբ որդուն տանում էր ուրիշ դպրոց, ասում էր. «Այս դասարանը շատ վատն է: Դուք բոլորդ առանձին-առանձին լավն եք, բայց դասարանը վատն է»: Այն ժամանակ չէի հասկանում, թե դա ինչ է, բայց հիմա, երբ զզվում եմ Ակումբից, պարզ է դառնում, թե ինչպես կարող են առանձին-առանձին «լավ» մարդիկ անտանելի ամբողջություն կազմել:

Իսկ ես ազատ եմ, բուժվել եմ այն զզվելի կախվածությունից: Լավ է՝ շատ չձգվեց: Համարում եմ, որ իմ կյանքի երկու տարին ապարդյուն է կորել: Ափսոսում եմ կորցրածս ժամանակի համար: Մեղավորներ չեմ փնտրում:

Profile

[info]byurie
Poor Misguided Fool

Latest Month

July 2008
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner