Home

February 24th, 2008

Feb. 24th, 2008

  • 5:47 PM

Հիմա արդեն ծիծաղս է գալիս. Գրզոյի ընտանիքը փածչում է, Ջհանգիրյանը ձերբակալվել է ու ծեծվել, զանազան այլ լուրեր...
Ամաչեցի, բայց ուրախացել էի այն կեղծ լուրը լսելով, թե Ազատության հրապարակում ժողովրդի վրա ջուր են լցնում: Ուզում էի բոլորին ասել. "Բաղնիքդ անուշ", այն էլ շատ շուտով պարզվեց, որ սուտ է:
"Հայլուր" եմ նայում ու ծիծաղում: Սա էլ մյուս ծայրահեղությունն է:

Իսկ տատիկս պնդում է, որ Հայաստանից հեռանամ. չի ուզում, որ իր երեխաներն ու թոռները նման երկրում ապրեն:

Համատարած զոմբիացում, համաճարակ... Քամյուի "Ժանտախտն" եմ հիշում: Բայց այնտեղ վերջում համաճարակը մարում է: Իսկ ի?նչ է լինելու այստեղ: Երևի միայն պատվաստվածներն են մնալու, մյուսները մեռնելու են. "Ժանտախտում" գոնե լավացման դեպքեր կային, իսկ լևոնականության դեպքում դա բացառված է: Բայց երևի սա մահացու հիվանդություն չէ, այլ ծանր խրոնիկական ընթացք ունի: Դա ավելի վատ է: Ժանտախտը գոնե կարճ էր տևում: Ի?նչ եմ պարապ նստել: Վազեմ լաբորատորիա, փորձեր անեմ, լևոնականության բուժումը գտնեմ: Գուցե դրա համար "Նոբելյան" մրցանակ ստանամ:

Profile

[info]byurie
Poor Misguided Fool

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner