Home

February 22nd, 2008

Feb. 22nd, 2008

  • 7:49 PM

Ես երբեք չէի պատկերացնում, որ կարող եմ Հայաստանի համար արցունք թափել: Ասես ձեռքերս ու ոտքերս կապված լինեն, ձայնս՝ խլացված: Ու ամեն անգամ, երբ մի նոր համախոհ եմ գտնում, ո՜նց եմ ուրախանում: Ասես անապատում ծարավ շրջելիս ջուր գտնեմ:

Ու չգիտեմ՝ ատե՞մ, խղճա՞մ, ծիծաղե՞մ, լռե՞մ… Աչքիս առաջ Հայաստանն ու հայերը կործանման ուղին են բռնել:
Սպասում են, թե պետք է ուրախանամ, եթե արյունահեղություն լինի: Իսկ ես չգիտեմ, թե ինչ կկատարվի ինձ հետ… Գուցե այն հիստերիկ ծիծաղը բռնի, որ հաճախ ծնվում է անօգնականությունից, գուցե պարզապես խելագարվեմ ժողովրդի անխելքությունը տեսնելով կամ ուղղակի լռությամբ հարգեմ զոհերի հիշատակն ու անարգեմ գլխավոր սատանային:

Ամեն օր մորիցս հրահանգ եմ ստանում. «Ուղիղ տուն կգնաս»: Բայց առանց դրա էլ ես ուրիշ ճանապարհ չունեմ: Եղբայրս էլ Կապանից կավելացնի. «Էդ ապուշի հանրահավաքներին հանկարծ չգնաս»: Նա չի էլ պատկերացնում, որ ինձ համար Լևոնը ընդամենը մի ապուշ չէ, այլ ազգակործան շարժման գլխավոր սատանա:

Ինձ ուրիշ ոչինչ չի մնում, բացի դասերից հետո սուսուփուս տուն գալուց ու հայ ժողովրդի կործանումը սգալուց:

Տեսնես քանի՞ հոգի է ամբողջ Հայաստանում արցունքն աչքերին գնում քնելու վերջին օրերին:

Profile

[info]byurie
Poor Misguided Fool

Latest Month

May 2008
S M T W T F S
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner